Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել թիմի 18-ամյա կիսապաշտպան Սերժ Գնեբրիի մասին:
«Նա զարմացնում է: Սերժը մեծ տաղանդ ունի, բայց խաղադաշտում նա ցույց է տալիս, որ մեծ անհատականություն ունի նաև:
Նա ընդհանրապես երկչոտ տեսք չունի: Խաղում էր` իր ուժերի նկատմամբ վստահություն ունենալով: Ցավոք, Գնեբրին ևս մեկ գերմանացի խաղացող է, այլ ոչ թե անգլիացի:
Չեմ կարող հավատալ, որ երբ ես եկա «Արսենալ», նա ընդամենը մեկ տարեկան է եղել: Բացի այդ, մեզ մոտ կան նույնիսկ խաղացողներով, ովքեր այդ ժամանակ դեռ ծնված էլ չէին»,- ասել է Վենգերը:






































