Պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը Aravot.am-ի հետ ունեցած զրույցում նշել է, որ բազմաթիվ ահազանգեր է ստացել բնակիչներից, որ քաղաքի տարբեր թաղամասերում մյուս թեկնածուի ներկայացուցիչները բնակիչներին ընտրատեղամասերի մոտակայքում ընտրակաշառք են բաժանում և ուղղորդում ընտրատեղամասեր:
«Ահազանգեր ենք ստացել, նույնիսկ բնակիչներն են եկել մեր շտաբ ու ասել, որ կաշառք են բաժանում փուռի թաղամասում, գիշերօթիկի մոտ, տրանսպորտի մոտ: Ընտրատեղամասից մի 100 մ հեռու կանգնում են, ակուրատնի բարևում, ձեռները տանում գրպանները 5000-ական դրամ փող տալիս մարդկանց` հետո մտցնում ընտրատեղամաս: Գնացել եմ ոստիկանություն, ասում են փաստեր ունե ՞ս, որ գործ հարուցենք: Ոստիկանապետի հետ եմ հանդիպել, ասեց, եթե փաստեր ունես բեր: Էնօրն էլ ահագին ոչխարներ են մորթել, քեֆեր են արել, քաղաքի տարբեր տեղերում», – ասել է «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված, պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը, ով դեռ չի հասցրել գնալ ընտրության, ահազանգերի հետքերով շրջում է ընտրատեղամասերում:
Մանրամասները՝ aravot.am-ում









































