Սիրիան խոստացել է կատարել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի պայմանները: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը:
Նրա խոսքով՝ այժմ երկրի իշխանությունները ծանոթանում են փաստաթղթին:
Բացի դրանից՝ Մուալեմը հաստատել է Սիրիայի պատրաստակամությունը՝ մասնակցել «Ժնև-2» համաժողովին առանց որևէ նախապայմանի:









































