Հին Օլիմպիայի հնագույն մարզադաշտում տեղի կունենա Սոչի-2014 օլիմպիական խաղերի կրակը վառելու հանդիսավոր արարողությունը: Ծիսակարգից հետո մեկնարկում է օլիմպիական ջահի փոխանցման արարողությունը:
Կրակն ավանդաբար վառվում է Հերայի տաճարում: Ըստ առասպելի՝ այն վառվում է արևի ճառագայթներից: Արարողությունն իրականացնում են կանայք, հիմնականում՝ քրմուհիների մարմնավորող դերասանուհիներ, ինչպես նաև մի քանի տղամարդիկ, ովքեր պարում են երաժշտության ներքո: Հին հունական մոտիվներով երաժշտության հեղինակը ժամանակակից հույն կոմպոզիտոր Յանիս Սիմադիսն է:
Թատերական ներկայացուցմից հետո հույն դերասանուհի Ինո Մենեգակին, ով կատարում է գերագույն քրմուհու դերը, կվառի կրակը զուգորդական հայելու օգնությամբ, որն արտացոլում է արևի ճառագայթները:
Բացի հիմնական ջահից՝ օլիմպիական կրակից կվառվեն նաև հատուկ ջահեր, որոնք նախատեսված են կրակը պահպանելու համար այն դեպքում, եթե հանկարծ ինչ-որ պատճառով հիմնական կրակը հանգչի:
Արարողությունը կսկսվի այսօր՝ կեսօրին: Միջոցառումը կբացեն Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Հունաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Սփիրոս Կապրալոսը, Օլիմպիայի քաղաքապետ Էֆտիմոս Կոտցասը և «Սոչի-2014» կազմկոմիտեի ղեկավար Դմիտրի Չեռնիշենկոն:
Ռուսներից առաջին Օլիմպիական ջահակիրը կդառնա Ռուսաստանի հոկեյի հավաքականի և «Վաշինգտոն քեփիթալս» ազգային հոկեյի լիգայի ակումբի անդամ Ալեքսանդր Օվեչկինը, ով կրակը կընդունի հույն լեռնադահուկորդ Յանիս Անտոնիուից՝ հաղորդում է ITAR-TASS-ը:









































