Շաբաթ թուրքական ռազմա-արտադրական համալիրի Roketsan ընկերության գործարանի տարածքում, որը տեղակայված է երկրի մայրաքաղաք Անկարայի մոտ, պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 4 մարդ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Նախնական տվյալներով՝ պայթյունի նպատակն է եղել ոչնչացնել հին զինամթերքները: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Roketsan ընկերությունը արտադրում է զինամթերք և հրթիռային համակարգեր Թուրքիայի բանակի համար:









































