ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Obamacare բժշկական ապահովագրության համակարգը քննադատող ելույթով, սակայն սոցցանցերի օգտատերերի ողջ ուշադրությունը սևեռվել է ոչ թե նրա ելույթի, այլ տարօրինակ հոնքերով կնոջ վրա, ով կանգնած է եղել ԱՄՆ նախագահի թիկունքում։
Twitter-ի օգտատերերը կնոջ հոնքերի ձևը բացատրել են Օբամայի բարեփոխման չգոհացնող արդյունքներով։ Օգտատերերը նշել են, որ Թրամփը պետք է «չեղարկի և փոխարինի» ոչ թե Obamacare-ը, այլ ամերիկուհու հոնքերը։
Որոշ բլոգերներ կարծում են, որ կինը Թրամփի մեջքի հետևում է հայտնվել ոչ պատահական, որպեսզի թույլ չտա լսել, թե ինչ է ասում Թրամփը։ Ոմանք էլ կարծում են, որ հոնքերի նման ձևը հանդիսանում է բնական ռեակցիա Թրամփի ելույթին։









































