Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն նշել է, որ թիմում որոշիչն իր խոսքն է: Մասնագետի խոսքերով՝ նա պատրաստվում է ակտիվորեն կիրառել ռոտացիոն համակարգը՝ չնայած որոշ ֆուտբոլիստների դժգոհությանը:
«Մեսսիին և Նեյմարին դուր չի գալիս, երբ չեն ընդգրկվում հիմնական կազմում: Սակայն կյանքն այդպիսնի է:
«Բարսելոնա»-ում ակտիվորեն կիրառելու եմ ռոտացիոն համակարգը՝ չնայած խաղացողների դժգոհությանը: Ես թիմի գլխավոր մարզիչն եմ և կայացնում են այնպիսի որոշումներ, որոնք ըստ իս՝ օգտակար են թիմի համար»,- նշել է մասնագետը:








































