Ռուսաստանում բնակվող, ծագումով հայ ռեժիսոր Արիկ Մանուկյանը, ծանոթների համար հարսանեկան տեսանյութ նկարահանելու համար եղբոր հետ մեկնել էր Դուբայ: Նախատեսված էր անօդաչու սարքով կադրեր նկարահանել Աբու Դաբիի մզկիթի ֆոնին։
Kommersant-ի հետ զրույցում Մանուկյանը պատմել է, որ նկարահանումների մեկնարկից հաշված րոպեներ անց անվտանգության ծառայության աշխատակիցները մոտեցել և պահանջել են անհապաղ իջեցնել այն։
Մանուկյանը եղբոր ու փեսացուի բարեկամի հետ ձերբակալվել է։ Նրանցից վերցրել են անձնագրերն ու հեռախոսները, ինչպես նաև արգելել կապ հաստատել ՌԴ դեսպանության հետ: Շուրջ 2 շաբաթ անց գործին միջամտել է դեսպանությունը։ Դուբայում ձերբակալածները տնային կալանքի տակ են:
Ձերբակալվածներին սպառնում է ավելի քան 50 հազար դոլարի տուգանք և վարչական կալանք։










































