Արմավիրի մարզի Գայ համայնքի՝ «Ժողովուրդ»-ին ահազանգած բնակիչները պատմել են, որ ոչ միայն Գայ, այլև հարակից համայնքներում դպրոցի տնօրենները նախակրթարանում սովորող աշակերտների ծնողներին պարտադրում են նախօրոք ցուցակագրվել վճարովի բուտերբրոդների համար: Իսկ երբ երեխան դասերից բացակայում է, ապա բուտերբրոդն ուղարկվում է տուն:
Եվ ամեն ծնող ստիպված ամսվա վերջին վճարում է մոտ 3 հազար դրամ: «Մեկ-մեկ բուտերբրոդները փոխարինում են, գաթա, խաչապուրի կամ էլ բուլկի են տալիս: Նույնիսկ այս տարի՝ ձմռանը, երբ երեխաները չէին գնում դպրոց, տնօրինությունը դրանք ուղարկում էր տուն»,-ներկայացրել է վրդովված քաղաքացին, որի անունը թերթը չի հրապարակում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:










































