«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ չափազանց կարևոր իրադարձություն Է տեղի ունեցել ՄԱԿ-ի ՀՀ մշտական ներկայացուցչությունում: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Վանուատուի փոխվարչապետ, արտգործնախարար էդվարդ Նիպակե Նատապեին ստորագրել են Հայաստանի և Վանուատուի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարություն:
Այսպիսով իրականացավ հայ և վանուատուական ժոդովուրդների դարավոր իղձը՝ այսուհետ այս երկու երկրների միջև դարավոր բարեկամությունը ստացավ պաշտոնական տեսք: ՀՀ-ն ու Վանուատուն շատ նման են: Նախ երկու երկրների արտգործնախարարների անունն էլ էդվարդ է: Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշներով այդ երկու երկրներն էլ գրեթե հավասար են, չնայած Վանուատուն համարվում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը: Բայց կա մի հանգամանք, որը առանձնահատուկ հմայք է հաղորդում այս իրադարձությանը՝ Վանուատուն օֆշորային երկիր է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:








































