Հուլիսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ թիվ 20 երթուղին սպասարկող Газель մակնիշի 3069 Տ համարանիշի միկրոավտոբուսի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել է էլեկտրասյանը:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։