ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել են Մեծ Բրիտանիա փորձնական այց կատարել։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրան հրավիրել են վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցությունների՝ առանց թագուհու հետ պաշտոնական հանդիպման:
Պարբերականի հաղորդմամբ՝ նման որոշումը հաղթանակ կլինի շուրջ 2 մլն բրիտանացիներրի համար, ովքեր ստորագրել են Թրամփի այցի կարգավիճակի իջեցման պահանջով միջնորդագիր։
Պարբերականը հայտնում է, որ Թրամփին պետական այց կառաջարկվի հաջորդ տարի, եթե երկրորդ մակարդակի այցը հաջող անցնի։







































