«Մանչեսթեր Յունայթեդ»-ը միացել է «Պորտու»-ի կենտրոնական պաշտպան Էլիակիմ Մանգալյայի տրանսֆերը գնելու համար մղվող պայքարին:
Թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը արդեն իսկ մի քանի անգամ հանդիպել է ակումբի ղեկավարությանը տրանսֆերի նպատակահարմարությունը քննարկելու համար:
Նշենք, որ խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթի»-ին, «Չելսի»-ին, «Մոնակո»-ն ու ՊՍԺ-ն:
Խաղացողի պայմանագրում նշվախ հրաժարագնի գումարը կազմում է 45 մլն եվրո:









































