Ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Ջոն Կիրակոսը մասնակցել է CNN-ի Anderson Cooper 360 հաղորդմանը, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:
Հյուրերը դատապարտել են Հոլոքոստի փաստի ճանաչման հարցում Իրանի վերաբերմունքը և մասնավորապես՝ 8 տարի շարունակ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից հերքումները:
Հոլոքոստի հանդեպ Իրանի դիրքորոշումից Մարկ Կիրակոսն անցում է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի ու ԱՄՆ-ի դիրքորոշումներին՝ նշելով, որ տարածաշրջանում իրենց ամենամեծ դաշնակից Թուրքիան չի ճանաչում այդ փաստը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ նույնպես, ով նախընտրական շրջանում խոստացել էր հաղթանակի դեպքում ճանաչել Ցեղասպանությունը: Նա տեղի ունեցող քաղաքականությունը «մի քիչ երեսպաշտական» է որակել:










































