Հուլիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Գորիս-Արցախ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Քարաշեն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Ֆելիքս Օհանյանի վարած Opel Astra մակնիշի 81 CO 881 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ՝ 76-ամյա Սերյոժա Հովակիմյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 52 ՏԼ 306 համարանիշի ավտոմեքենաները։
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ս. Հովակիմյանն ու Ֆ. Օհանյանի ուղևոր՝ համագյուղացի, 49-ամյա Անուշիկ Բալասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդ Ֆ. Օհանյանը, ով վազանց կատարելու ժամանակ բախվել է շրջադարձ կատարող Ս. Հովակիմյանի ավտոմեքենային։