Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը Հայաստանի կառավարության տեղաբաշխած՝ 7 տարի մարման ժամկետով, 6 տոկոս տարեկան եկամտաբերությամբ 700 միլիոն դոլարի պարտատոմսերին տվել է Ba2 գնահատականը: Այս մասին տեղեկանում ենք գործակալության կայքից:
Գործակալությունը նշել է, որ նման վարկանիշին նպաստել է զգուշավոր ֆիսկալ քաղաքականությունը, որն արտահայտված է դեֆիցիտի նվազմամբ:
2009 թվականին դեֆիցիտը կազմել է 7.5 տոկոս և նվազել՝ 2012-ին դառնալով 1.5 տոկոս: Դրան մասամբ նպաստել են կապիտալ ծախսերը, եկամուտների աստիճանական կայունացումը:
Ինչ վերաբերում է հարկերի կայունացմանը, ապա նշվում է, որ դրա հիմքում ընկած են հարկային բարեփոխումը՝ ուղղված հարկային բազայի ընդլայնմանը, և բազմամակարդակ կենսաթոշակային համակարգի ներմուծումը:











































