Կատարի իշխանությունները մի շարք արաբական երկրների կողմից ահաբեկչության ֆինանսավորման վերաբերալ մեղադրանքներից հետո ուղղումներ են մտցրել հակաահաբեկչական օրենսդրությունում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Համաձայն Կատարի էմիր Համադ բին Խալիֆա աթ-Թանիի հրամանի՝ ուղղումները հստակեցնում են ահաբեկչության, ահաբեկչական գործողությունների սահմանման կարգը, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման համար կիրառվող ակտիվների սառեցման կանոնները։
Թարմացված օրենսդրությունը նախատեսում է երկու «սև ցուցակների»կազմում և կանոնների սահմանում՝ դրանցում ահաբեկչության հետ կապված ֆիզիկական անձանց և կազմակերպություններին ներառելու համար։







































