Թաիլանդի թագավորությունը հայտարարել է Կոսովոյի ինքնավար մարզի անկախությունը ճանաչելու մասին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Խոջայը:
Սա Կոսովոյի ինքնիշխանության երրորդ ճանաչումն է վերջին երկու օրվա ընթացքում: Նախօրեին Կոսովոյի անկախությանն իրենց աջակցությունը հայտնելու մասին Խոջային տեղեկացրել են Լիբիայի և Գրենադայի իշխանությունների ներկայացուցիչները:
Այս օրերին Կոսովոյի ալբանացիների պատվիրակությունը գտնվում է Նյու Յորքում, որտեղ անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանը: Պրիշտինայի տվյալներով՝ Թաիլանդը դարձավ ՄԱԿ-ի 104-րդ անդամ պետությունը, որը ճանաչել է Կոսովոյի անկախությունը:










































