Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Նախընտրական շրջանում Կարեն Կարապետյանի խոստացած ներդրումները չեն ապահովվում

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը երեկ հետաքրքիր հայտարարություն է արել, թե այս տարվա առաջին եռամսյակում «օտարերկրյա անուղղակի ներդրումները կազմել են 516 մլն դոլար»: Եվ այս ձևակերպումը տպավորություն է ստեղծել, թե ընդամենը հունվար-փետրվար-մարտ ամիսներին մեր երկրում կատարվել են ավելի քան կես միլիարդ դոլարի օտարերկրյա ներդրումներ: Բայց տվյալ դեպքում փոխնախարարը չի մանրամասնել, որ դա օտարերկրյա ներդրումների ներհոսքն է, և որ այդ թվի մեջ են մտնում նաև մասնավոր հատվածի կողմից դրսից վերցրած վարկերը կամ արժեթղթեր են գնվել: Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին եռամսյակում կազմել են ընդամենը 19․7 մլրդ դրամ կամ մոտ 41 մլն դոլար:

Եվ երեկ ամբողջ օրը մամուլը շրջանառում էր միտքը, թե առաջին եռամսյակում Հայաստանում կատարվել է 516 մլն դոլարի օտարերկրյա ներդրում: Այն դեպքում, երբ 2016թ. մեր երկրում կատարվել է ընդամենը 62 մլն դոլարի ներդում, և հնարավոր չէր, կարճ ժամկետներում նման կտրուկ աճ ապահովել: Հատկապես, որ այդ եռամսյակը նախընտրական էր, իսկ ընտրությունները, ինչպես գիտենք, ներդրումների ու տնտեսական զարգացումների համար լավագույն ժամանակաշրջանը չէ: Այնպես որ, թերևս անհրաժեշտ էր պարզաբանել, թե այդ 516 մլն դոլարի մեջ որքան էր կազմում ուղղակի ներդրումները, մասնավոր հատվածի վերցրած վարկերն ու այլ բաղադրիչները:

Ինչ վերաբերում է ընդամենը ներդրումներին, ապա Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-մարտ ամիսներին դրանք անգամ 7․5 մլրդ դրամով կամ մոտ 15 մլն դոլարով բացասական արդյունք են գրանցել: Այսինքն՝ այդքան գումար ավելի շատ դուրս է գնացել, քան թե եկել է Հայաստան: Տարին կես է եղել, բայց ԱՎԾ-ն դեռ կիսամյակի ներդրումային վիճակագրությունը չի հրապարակել, ամենայն հավանականությամբ, այդ ցուցանիշները կներկայացվեն ամառվա վերջին: Բայց մինչ այդ, Հ. Ազիզյանը երեկ որոշ ցուցանիշներ է ներկայացրել և հայտարարել է, որ այս պահի դրությամբ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիտարկում է 66 ներդրումային ծրագրեր, որոնցով նախատեսված է 2017թ. իրականացնել 500 միլիոն դոլարի ներդրում և ստեղծել 7 հազարից ավելի աշխատատեղ: Նրա խոսքերով՝ հուլիսի 1-ի դրությամբ արդեն իրականացվել է 220 միլիոն դոլարի ներդրում և ստեղծվել է 2700 աշխատատեղ: Եվ որ այդ աշխատատեղերը ստեղծվել են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեքստիլ արդյունաբերության ու այլ ոլորտներում:

Փոխնախարարը, սակայն, չի պարզաբանել, թե կոնկրետ այդ ոլորտներից յուրաքանչյուրում ինչ նոր ընկերություններ՝ արտադրություն կամ ծառայություն է բացվել, կամ գուցե եղածն է ընդլայնվել: Որ ընկերությունն ինչով է զբաղվում, և որքան աշխատատեղ է բացել, և, ի վերջո, որ ընկերություններն են դրանք: Եվ շատ ճիշտ կլիներ, եթե այս բոլոր մանրամասները ներկայացվեին, որպեսզի ներդրումների վերաբերյալ այդ հայտարարությունը կամ վիճակագրությունն օդի մեջ չհնչեր և ավելի իրական թվա: Իսկ այս պարագայում, հատկապես, որ դեռ վիճվարչության ցուցանիշներն էլ դեռ չեն հրապարակվել, դրանք պարզապես ասված՝ առանց հիմքի խոսքերի են նմանվում և ոչ թե կատարված գործի տպավորություն թողնում:

Հիշեցնենք, որ դեռևս նախընտրական շրջանում վարչապետ Կարեն Կարապետյանն ամեն օր 3․2 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին հայտարարություն էր անում, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների գրեթե նախօրյակին հիմնականում ռուսաստանահայ գործարարներից կազմված ներդրումների ակումբ հիմնում ու այս տարվա համար գոնե մոտ 850 մլն դոլարի ներդրում խոստանում: Բայց եթե տարվա առաջին կեսին այդ խոստացածի ընդամենը մեկ քառորդ մասն է ապահովվում, ապա ի՞նչ երաշխիք կա, որ մինչև տարեվերջ այդ թիվը կապահովվի: Եվ եթե համամասնորեն ենք դիտարկում, ապա 2017թ. երկրորդ եռամսյակում էլ կարող է գրեթե նույնքան ներդրումներ իրականացվել: Եվ լավագույն դեպքում ապահովել այս տարվա համար խոստացածի կեսը՝ մոտ 400 մլն դոլար: Բայց դա դեռ հարց է, քանի որ այդ ներդրողների ակումբի մասնակիցներն իրենք տարատեսակ խնդիրներ ունեն: Օրինակ, Ռուսաստանի գողական շրջանակներում հայտնի Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանն արտերկրում ձերբակալվել է, քաղաքական կուլիսներում խոսում են, որ «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանն ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով առայժմ սառեցրել է Հայաստանում իր ներդրումային գործունեությունը: Իսկ հիմնական ներդրումները նրանից էին ակնկալվում: Ավելին, ներդրումների այդ ակումբի իրական կազմակերպիչը հենց նա էր, չէ որ մասնակիցների գերակշիռ մասը ռուսաստանաբնակ հայ գործարարներ էին:

Մեկ այլ դիտարկում ևս՝ ոչ այդ 220 մլն դոլարը, ոչ հնարավոր 400 կամ խոստացված 850 մլն դոլարի ներդրումը բավականին քիչ են մեր տնտեսությունը ոտքի կանգնեցնելու ու հատկապես կառավարության հնգամյա ծրագրի խոստումները կամ Սերժ Սարգսյանի հայտարարած նպատակները կատարելու համար: Այդ ցուցանիշները կարող են տպավորիչ լինել միայն նախորդ տարվա նույն տվյալների հետ համեմատության դաշտում: Եթե, օրինակ, անցած ամբողջ տարվա ներդրումները համեմատենք այս կիսամյակի հետ, ապա կստացվի, որ 2016թ. համեմատ 2017-ի առաջին վեց ամիսներին ավելի քան երեք անգամ ավելի շատ ներդրումներ են եղել: Բայց նման համեմատությունը կամ գնահատականը ծիծաղելի կլինի, որովհետև չեղածի նկատմամբ նվազագույն ցուցանիշը կարող է մի քանի անգամ աճ թվալ: Թե 62 մլն դոլարի, և թե 220 մլն դոլարի ներդրումներով մինչև 2040թ. հնարավոր չէ ՀՀ բնակչության թիվն ավելացնել մինչև 4 միլիոնի, հնարավոր չէ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն հասցնել 15 հազար դոլարի կամ արտահանումը հասցնել ՀՆԱ-ի 50-55 տոկոսին:

 

Լուսանկարը՝ lovearmenia.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում