Ստոկհոլմում կայանալիք կլիմայի վերաբերյալ համաժողովին պատրաստվում են ներկայացնել նոր զեկույց կլիմայի փոփոխությունների մասին: Խոսք կլինի այն մասին, որ սկսվում է գլոբալ տաքացում, իսկ դրա մեղավորը մարդն է: Այս մասին հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
«Ես համաձայն չեմ փորձագետների եզրակացությունների հետ, քանի որ կարծում եմ՝ նրանք չեն կարող վստահ լինել դրանում: Նրանք չունեն իրական ապացույցներ: Կլիման փոփոխվել միլիոնավոր տարիներ՝ առանց մարդկանց մասնակցության: Իսկ այժմ նրանք հանկարծ ասում են, որ կլիմայի փոփոխման հիմնական պատճառը մարդն է: Ես հարցն ուսումնասիրել եմ ավելի քան 30 տարի:
Այժմ սկսվում է նոր սառցե դարաշրջան, և ոչ ոք չի կարող հասկանալ՝ ինչու: Տաքացումն ավարտվել է 15-17 տարի առաջ: Համակարգչային մոդելավորումը, որի վրա նախապես հիմնվում էին բնապահպանները, անդադար աճ էր կանխատեսում, բայց այն դադարեց: Իսկ փորձագետները մինչ օրս պնդում են, որ ավելի քան վստահ են գլոբալ տաքացման մեջ: Ես կարծում եմ, որ նման հայտարարությունները տրամաբանական չեն»,- ասել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Մուրը:











































