ԱԺ նախագահի խոսնակ Արսեն Բաբայանը արձագանքել է մեր այսօրվա «Աշոտյանն ընդդեմ Բաբլոյանի՞․ Ո՞ւմ է պատկանում փիառվելու առաջնային իրավունքը, կամ ինչ է տեղի ունեցել Պետդումայի նախագահի հետ հանդիպմանը» հրապարակմանը, որտեղ անդրադարձել էինք ԱԺ նախագահի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակության այցին Մոսկվա: Արսեն Բաբյանի պատասխանը ներկայացնում ենք ստորև.
«Զավեշտալի է, երբ Հայաստանի շահը ներկայացնելը բնորոշվում է որպես PR-վելու մրցակցություն: Անտեղի, մտացածին սենսացիաներ տարածելու կարիք չկա: Ավելորդ եմ անգամ համարում նշել, որ ՌԴ մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակությունը գործել ու դիրքորոշում է հայտել փոխհամաձայնության և լիակատար համերաշխության մթնոլորտում՝ գործադրելով բոլոր ռեսուրսները տարատեսակ՝ այդ թվում լրատվական մանիպուլյացիաները չեզոքացնելու համար»:









































