Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 1-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Աբել քահանա Մանուկյանը՝ նկատի առնելով նրա կողմից շարունակվող կարգազանց անուղղա ընթացքը՝ ի հետևումն Աբել քահանայի կախակայման վերաբերյալ մայիս 5, 2011 թվակիր տնօրինության:
Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով՝ Հրաչ Մանուկյան:








































