Ճապոնական Panasonic ընկերությունը հոկտեմբերից դադարեցնում է սմարթֆոնների արտադրությունը զանգվածային շուկայի համար, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Թերթը հիշեցնում է, որ դեռևս հուլիսին ընկերությունը հայտարարել էր տվյալ տեսակի սարքերի ռազմավարությունը վերանայելու ծրագրերի մասին:
Այժմ Panasonic-ը մտադիր է կենտրոնանալ սովորական բջջային հեռախոսների արտադրության և վաճառքի վրա: Ինչ վերաբերում է սմարթֆոններին, ապա ընկերությունը կշարունակի մշակել դրանք ոչ սպառողական շուկաների համար:
Ավելի վաղ սմարթֆոնների շուկայի հեռանալու մասին հայտարարել էր NEC ընկերությունը:








































