Friday, 03 07 2026
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան

Սարգսյանը հանդիպելու է Ալիևին, որովհետև այդպես է ուզում Մոսկվան

Ռուսաստանը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին։ Հանդիպումը պետք է տեղի ունենա մինչև 2017 թվականի վերջ։ «Մոսկվան գլխավոր միջնորդ է դարձել այդ հարցում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների (ԱՄՆ և Ֆրանսիա) փորձերը՝ նստեցնելու Երևանի ու Բաքվի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ, չեն պսակվել հաջողությամբ»,-հայտնում է պարբերականը։

Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում երեկ, ըստ էության, հաստատել է այս տեղեկատվությունը՝ հասկացնելով, որ այդ հանդիպումից ակնկալիքներ չունի: Ակնհայտ է նաև, որ Սերժ Սարգսյանը խանդավառված չէ Իլհամ Ալիևի հետ հանդիպման հեռանկարով՝ մանավանդ որ Ադրբեջանի կողմից կատարված չեն նախորդ երկու հանդիպումների պայմանավորվածությունները:

Երբ համադրում ենք Սարգսյանի հարցազրույցը և «Իզվեստիա»-ի հրապարակումը, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի նախագահը Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ հանդիպումը հնարավոր է համարում, որովհետև չի կարողանում կամ չի ուզում մերժել Մոսկվայի նախաձեռնությունը:

Ռուսական նախաձեռնությունն, իհարկե, տեղավորվում է Մինսկի խմբի համանախագահության գործունեության տրամաբանության մեջ, սակայն փորձը ցույց է տվել, որ կարգավորման գործընթացում Ռուսաստանի առաջատարությունը կամ փաստացի մենաշնորհը հանգեցրել է ճակատագրական հետևանքների: Քանիցս արձանագրել ենք, որ Ղարաբաղյան խնդրի քննարկումը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով Հայաստանին սպառնում է միակողմանի զիջումներով կամ պատերազմի հեռանկարով: Ասվածի լավագույն ապացույցներն են, այսպես կոչված, «Լավրովի» պլանը և անցած տարվա քառօրյա պատերազմը:

«Ռ-Էվոլյուցիայի» եթերում Սերժ Սարգսյանը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հիմնականում կրկնել է հայկական կողմի քաջածանոթ դիրքորոշումները, սակայն տողատակում նկատվում է քողարկված ակնարկ՝ քառօրյա պատերազմից հետո որդեգրված ավելի կոշտ մոտեցումները սրբագրելու ուղղությամբ:

«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեր սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը, ինչն առնվազն տարակուսելի է, որովհետև այդ պատերազմով, ըստ էության, հաստատվել է նոր իրավիճակ, նոր ստատուս քվո, որին, ի դեպ, բավականին համարժեք արձագանքել էր Հայաստանը՝ հրաժարվելով բանակցություններից, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել Վիեննայի համաձայնությունները:

Հիմա եթե Սարգսյանը շեշտը դնում է հայկական կողմի բովանդակային մոտեցումների վրա և, ըստ էության, պատրաստ է Ալիևի հետ հանդիպմանը, նշանակում է Վիեննայի պայմանավորվածություններն ինքնաբերաբար դուրս են եկել շրջանառությունից, ու հայկական կողմը համաձայն է դրան:

Երեկվա հարցազրույցում Սերժ Սարգսյանի ասածներն ադեկվատ են ստանդարտ իրավիճակների համար, մինչդեռ հակամարտությունը ապրիլյան պատերազմից հետո թևակոխել է միանգամայն նոր փուլ, որը եթե անգամ չի հանգեցնելու լայնածավալ պատերազմի, ապա հաստատ չի վերադառնալու կայուն զինադադարի մակարդակին:

Հոգեմաշ, տևական պատերազմն ամենավտանգավորն է Հայաստանի համար, և երեկ ակնկալում էինք լսել Սարգսյանից, թե ինչ լուծումներ ունի Հայաստանը: Սակայն նախագահի կողմից այդ խնդրի վերաբերյալ պատասխաններ չհնչեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում