Մոնակոյից ոչ հեռու՝ Ֆրանսիայի հարավարևելյան Քափ Դ՝Այ կոմունայում գործում է պիցցայի դպրոց, որը համեղ ու զանազան բաղադրատոմսերով պիցցայի պատրաստումից բացի՝ դասավանդում է նաև ակրոբատիկ հմտություններ, որոնք անհրաժեշտ են պիցցա մատուցողին:
4 շաբաթ տևողությամբ թրեյնինգներին մասնակցում են հիմնականում նրանք, ովքեր կորցրել են աշխատանքը կամ ցանկանում են փոխել կարիերան:
Reuters գործակալությունը ներկայացնում է ֆոտոշարք՝ դպրոցի տեսական և գործնական պարապմունքներից:











































