Խաղաղ օվկիանոսում «Ֆերնանդա» փոթորիկը ուրբաթ երեկոյան հասել է չորրոդ կարգի։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով փոթորիկներին հետեւող ԱՄՆ-ին ազգային կենտրոնը։
Ներկա պահին փոթորկի ներսում քամու արագությունը 215 կմ/ժ է։ Մասնագետների կարծիքով՝ փոթորիկը կարող է ուժգնանալ Հավայան կղզիների ճանապարհին, սակայն հետո կկորցնի ուժը։ Մեքսիկայի ափերի համար այն վտանգավոր չէ։
Որպեսզի փոթորիկը ստանա առաջին կարգ՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի, քամու արագությունը պետք է գերազանցի 120 կմ/ժ-ը։







































