ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները համաձայնել են ակտիվացնել խաղաղ բանակցություններն ԱՄՆ-ի ավելի մեծ մասնակցությամբ՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
«Անցած շաբաթ, երբ ես հանդիպել եմ ինչպես Աբասի (Պաղեստինյան ազգային ինքնավարության առաջնորդ), այնպես էլ Նեթանյահուի (Իսրայելի վարչապետ) հետ, մենք եկել ենք համաձայնության՝ ակտիվացնելու բանակցությունները: Եվ համաձայնել ենք, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը պետք է մեծացվի՝ բանակցությունների ակտիվացմանը նպաստելու համար»,- ասել է Քերին:
Իսրայելի և Պաղեստինի միջև երկխոսությունը վերսկսվել էր Վաշինգտոնում հուլիսին վերջին: Դրանի հետո՝ օգոստոսի կեսին, բանակցություններ անցկացվեցին Երուսաղեմում: Այդ ժամանակ մերձավորարևելյան հակամարտության կարգավորման հարցերով միջազգային միջնորդների «քառյակը» ողջունել էր բանակցությունների վերսկսումն ու խոստացել աջակցել երկու պետությունների ստեղծման մասին պայմանավորվածություններին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «քառյակը» կհանդիպի ՄԱԿ-ի Գխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակում:









































