Թուրքիան բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ ընդդեմ ԱՄՆ-ի՝ կապված ԱՄՆ ներկրվող թուրքական պողպատի դեմ ամերիկյան կողմի կիրառած հակադեմպինգային միջոցառումների հետ:
Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ներկայացրած առարկություններն անհիմն են:
Ըստ նրա՝ ռազմավարական դաշնակիցների միջև նման խնդիրներ չպետք է լինեն:
Թուրք նախարարը նաև շեշտել է, որ երբ հերթը հասնում է տնտեսական շահերին՝ ԱՄՆ-ը կողմնակալ է իրեն պահում և նախապատվությունը տալիս է տեղական արտադրանքին՝ խտրականություն դրսևորելով իրենց նկատմամբ:







































