Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ ցանկանում է միջազգային հանրության հետ միջուկային ծրագրի հարցով համաձայնության գալ 3-6 ամսում: Washington Post-ի հետ զրույցում նա ասել է, որ միջուկային խնդրի լուծումը կարող է դառնալ իրանա-ամերիկյան հարաբերությունների բարելավման մեկնարկային կետ:
Ինչպես հայտնել է նախագահը, Իրանը պատրաստ է առավելագույն թափանցիկության՝ Արևմուտքին վստահեցնելու միջուկային մշակումների իր ուղղվածությունը:
Ռուհանիի խոսքով՝ երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իրեն տվել է բոլոր անհրաժեշտ լիազորությունները՝ այդ հարցով բանակցությունների համար:
Այսօր Իրանը բանակցություններ կանցկացնի ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամների և Գերմանիայի հետ՝ ուրանի հարստացման ծրագրի վերաբերյալ:








































