Monday, 15 06 2026
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում

Իսկ Սերժ Սարգսյանը Փարիզի կամ Բեռլինի քաղաքապետերին շնորհավորե՞լ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

 –  Պարոն Ասատրյան, Դուք ունե՞ք հաշվարկներ, թե Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանի տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն կունենա: Փորձագիտական տարբեր կարծիքների համաձայն` կտրուկ գնաճ տեղի կունենա, և Հայաստանի տնտեսության աճը կդանդաղի:

 – Ընդհանուր առմամբ՝ այո: Բայց նախ ասեմ, որ ես դեմ չեմ որևէ խելամիտ զարգացումների, ես դեմ եմ այն եղանակին, ինչպես վարվեցին Հայաստանի ներկայացուցիչները մեր քաղաքացիների հետ: Եթե կա անվտանգության խնդիր, և եթե մեզ ասեն, որ այդ խնդիրներից ելնելով ստիպված գնում ենք ՄՄ, ես կընդունեմ: Բայց ես հարց եմ տալիս, թե որոնք են այն երաշխիքները, որ անվտանգության խնդիրը լուծվելու է: Այս տեսակետից պետք է Լեռնային Ղարաբաղի հարցը դնենք, և եթե կան երաշխիքներ, եկեք գնանք՝ գիտակցելով, որ այդ ուղղությունը տնտեսապես ոչ այնքան արդյունավետ է:

 – Անվտանգության երաշխիքներ չե՞ք տեսնում:

 – Ո՛չ, անգամ չեմ լսել, իսկ ենթադրություններ կամ բարի ցանկություններ՝ միգուցե: Ավելին` վերջին շրջանում տեսնում եմ ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ի վատ վերաբերմունքը բոլոր մակարդակներով ու եղանակներով՝ սկսած գազի գնի թանկացումից: Բայց խնդիրն այն է, որ տարիներ շարունակ մեզ ներկայացվում էր, թե բանակցություններ են ընթանում Ազատ առևտրային գոտու պայմանագրի շուրջ՝ դեպի եվրոպական ուղղություն, ինչը հասկանալի էր: Բայց նախ պետք է կարողանանք գնահատել մեր տնտեսությունը, թե ինչպիսին է այսօր այն, ինչ ուղղվածություն ունի և զարգացման վեկտորը որն է: Դեպի Եվրոպա ուղղվածությունն ուղղակի ակնհայտ է:

 – Ինչո՞վ է ակնհայտ:

 – Թվերով: Վերջին տարիներին ՀՀ արտաքին առևտրի հիմնական ուղղվածությունը եղել է ԵՄ անդամ երկրների հետ: Վերջին՝ 2011թ. տվյալների համաձայն, ԵՄ անդամ երկրներին բաժին է հասնում ՀՀ արտահանման 45 տոկոսը, մինչդեռ ԱՊՀ երկրներին՝ 20 տոկոսը, որից 17-ը ՌԴ-ի հետ է եղել: 2000թ. ՀՀ արտաքին առևտուրը ԱՊՀ և ԵՄ երկրների միջև գրեթե հավասար էր, անգամ ԱՊՀ-ն ուներ առավելություն: Մինչդեռ այդ տարիների ընթացքում դեպի Եվրոպա արտահանման ծավալներն աստիճանաբար մոտ 2 անգամ ավելացել են ԱՊՀ երկրների հաշվին: Բոլորս էլ հասկանում ենք, որ ՀՀ տնտեսական ապագան արտահանման ծավալների ավելացման մեջ է: Եվ եթե խոսում ենք ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագրերի մասին, այն այսօր ունի հստակ արտահայտված եվրոպական ուղղվածություն: Կարող ենք խոսել նաև ներկրման մասին: ՌԴ-ն ու ԱՊՀ երկրները մեզ ավելի մոտ հարևաններ են, մաքսային ռեժիմները բավականին մեղմ են, այդ երկրների հետ մենք ունենք ազատ առևտրի համաձայնագիր, մինչդեռ ներմուծման պարագայում ԵՄ երկրների հետ թվերը գրեթե հավասար են: Ավելացնեմ, որ այս դեպքում էլ ծանր կշիռ ունեցող ապրանքները, էներգառեսուրսները ՌԴ-ից են բերվում:

 – Համաձա՞յն եք փորձագիտական այն կարծիքների հետ, թե ՄՄ-ին միանալու դեպքում ՀՀ տնտեսությանը գնաճ է սպառնում:

 – Այդ խնդիրն ավելի խորը վերլուծությունների կարիք ունի, բայց տեսանելի գնահատականներ կան: Դրանցից առաջինն այն է, որ մեր բյուջեն կորուստներ է ունենալու: Գաղտնիք չէ, որ մեր բյուջեն հիմնականում գոյանում է ներմուծման հաշվին սահմանին գանձվող միջոցներից: Բյուջետային եկամուտների 20-25 տոկոս կորուստ է լինելու: ԵՄ երկրներից ներմուծվող ապրանքները գնալու են ՄՄ դաշտ, և դրանցից գանձումներ չեն արվելու: Այդ բացասական ազդեցությունը լինելու է նաև ՄՄ անդամ երկրներից ներկրման դեպքում: Եվ եթե նույնիսկ այսօրվա արտահանման ծավալները պահպանվեն, ՄՄ-ին միանալու դեպքում մաքսային դրույքաչափերի տարբերություն է լինելու: Օրինակ` շաքարավազը թանկանալու է մոտ 100 դրամով: Հայաստանը 60-70 մլն դոլարի շաքարավազ ներկրում, որից 90 տոկոսը՝ ոչ ՄՄ անդամ երկրներից: Եվ եթե մենք ՄՄ-ին միանանք, այդ կառույցից դուրս երկրներից ներկրման դեպքում սահմանին գանձվող գումարները կբարձրանան: Նույնը կարող ենք տարածել այլ ապրանքների վրա: Եվ պարզ է, որ ոչ ՄՄ երկրներից ներկրվող ապրանքները միանգամից չեն տեղափոխվելու ՄՄ տարածք, մինչդեռ թանկացումը միանգամից տեղի է ունենալու:

 – ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի պատժամիջոցների արդյունքում կրած վնասը ԵՄ-ն փոխհատուցելու է: Հայաստանը ՄՄ-ից կամ ՌԴ-ից նման ակնկալիքներ պե՞տք է ունենա:

 – Երբևիցե չեմ լսել այդ մասին, դա հավանաբար պետք է բանակցությունների առարկա լինի: Բայց ես չեմ կարծում, որ տնտեսական տեսանկյունից ՀՀ-ն այն աստիճան է հետաքրքրում ՌԴ-ին, որ նման նախաձեռնություններ լինեն:

 – Վրաստանը Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո հայտնվելու է տնտեսական այլ գոտում, ՀՀ-ն Մաքսային միությանն անդամակցելուց հետո՝ այլ: Հայտնի է, որ ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունն իրականացվում է այդ երկրի տարածքով: Ինչպե՞ս պետք է լուծվեն Հայաստան-Վրաստան մաքսային խնդիրները:

 – Դա ամենալուրջ խնդիրն է: Եվ երբ բարձրաձայնվում է, որ ՄՄ անդամ երկրների հետ միասնական սահման չունենք, դա նշանակում է, որ մենք չենք կարող ֆիզիկապես միասնական տարածքում լինել: Որևէ ապրանք ամենաբարյացակամ հարաբերությունների պարագայում Վրաստանի մաքսատանը պիտի արձանագրվի, չէ՞: Ապրանքներն ազատ չեն շարժվելու, իսկ մաքսային միությունների առավելությունը ապրանքների ազատ, անխոչընդոտ, առանց մաքսային ձևակերպումների շարժն է: Եվրոպան իր տնտեսական, մաքսային կանոններն ու պահանջներն ունի, և երբ Վրաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, այդ պահանջները դրվելու են:

 – Ամեն դեպքում Սերժ Սարգսյանը հայտարարել է ՄՄ-ին միանալու ցանկության մասին և դժվար թե առաջիկայում դրա բացասական ազդեցությունից մտահոգված լինելով՝ հրաժարվի դրանից: Այդ պարագայում ՀՀ-ի համար ո՞ր տարբերակն է պակաս մտահոգիչ:

 – Նախ ասեմ, որ իշխող ուժը` Ս. Սարգսյանի գլխավորությամբ, թուլացրեց, ոչնչացրեց Հայաստան պետությունը: Մենք խաղալիք ենք դարձել ցանկացած մեկի ձեռքում, տվյալ դեպքում ՌԴ-ն այդ խաղալիքը գործի դրեց: Ս. Սարգսյանը շնորհավորում է Մոսկվայի քաղաքապետին: Ինչո՞ւ եղբայր: Դու Բեռլինի կամ Փարիզի քաղաքապետին շնորհավորե՞լ ես: Իսկ արդյո՞ք այդ պատճառով չէր, որ եկեղեցու բացմանը գնացիր, հրավիրեցիր Պուտինին, բայց անգամ նույն Մոսկվայի քաղաքապետը, որին շնորհավորել ես, չեկավ: Դա ի՞նչ էր նշանակում:

 – Իսկ հայտնի՞ է, թե ինչ հնարավոր շահեր կարող են լինել ՄՄ-ին միանալու դեպքում:

 – Ես առանց խորանալու ասում եմ, որ պետք է խթանել մեր տնտեսության ուղղվածությունը դեպի Եվրոպա այն պարզ պատճառով, որ վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ-ն այդ ուղղությամբ է զարգացել: Եկեք խրախուսենք դա: Այնտեղ էլ մեզ համար ամեն ինչ հարթ չէր լինելու, բազմաթիվ  դժվարություններ ու խոչընդոտներ կան: Բայց մեր տնտեսությունն այդ ուղղվածությունն ունի, և պետք է այն ոչ թե կտրուկ շրջել, այլ խթանել: Եվ երկրորդը՝ մենք եվրոպացի ենք, եվրոպական մշակույթի ու միջավայրի կրողը: Ես խորը հարգանք ունեմ ՌԴ-ի նկատմամբ, նրա հզոր մշակույթի ու  արժեքային համակարգի նկատմամբ: Ռուսաստանն իր պատմության ընթացքում ունեցել է դրական ու բացասական շրջաններ, հիմա այդ երկիրը բացասական շրջանի մեջ է: Ինչու ենք մենք գնում դեպի բացասականը:

 – Կարծիք կա, որ Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու որոշում ընդունելու համար պետք է հանրաքվե անցկացնել: Սակայն հայտնի է, որ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում ՌԴ և իր ընտանիքի ապրուստը այդ երկրի միջոցով է հոգում, ուստի հանրաքվեի դեպքում մեծ կլինի հավանականությունը, որ մեր ժողովուրդը դրական պատասխան կտա ՄՄ-ին միանալու որոշմանը:

 – Անկեղծ ասած, ես հանրաքվեին կտրուկ դեմ եմ, որովհետև կարծում եմ, որ նման տիպի քաղաքական վճիռները, որոնք բարդ են ու միանշանակ չեն, հանրաքվեի չպետք է դրվեն: Այդ դեպքում եկեք խորհրդարանը լուծարենք, ու թող ժողովուրդը վճիռները կայացնի: Այս հարցը քաղաքական շրջանակներում պետք է որոշվի, բայց վճիռը պետք է կայացվի բաց ու թափանցիկ:

 – Իսկ միգուցե ճիշտ կլինի, որ Հայաստանը ՄՄ-ի ոչ թե լիարժեք, այլև դիտորդ անդամ լինի: Չէ՞ որ այդ կառույցի անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունենք:

 – Ճիշտն ասած` ես այսօր էլ չեմ հավատում, որ Մաքսային միությունը կկայանա, կամ ՀՀ-ն կանդամակցի դրան: Նախ` այն պատճառով, որ մեզ այնտեղ շատ չեն էլ սպասում: Գուցե էմոցիոնալ, քաղաքական հանգամանքներից ելնելով առաջացավ Հայաստանի կարիքը: Եվ ակնհայտ է, որ մեզ օգտագործեցին: ՄՄ անդամ երկրներն իրենց պահանջներն ունեն, Ղազախստանի հետ խնդիրներ ենք ունենալու: Ղազախստանն ինչո՞ւ պիտի Ղարաբաղի հարցում լռի, չէ՞ որ բարեկամական հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ և այդ երկրի նկատմամբ բարոյական պարտավորություններ ունի: Ինչո՞ւ չպիտի պահանջ դնի, որ պետք է հարգել ՄՄ-ի կանոնները, և ԼՂՀ-ն պետք է սահմանով զատվի Հայաստանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում