«Չեմ կարծում, որ երեք նախագահներն էլ պատրաստ են նման հանդիպման»,- «168 ժամ» պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի առաջարկին: Վերջինս երեկ հայտարարել է, թե ՀՀ երեք նախագահներին առաջարկելու է հանդիպել միմյանց հետ՝ քննարկելու Մաքսային միությանն անդամագրվելու և մի շարք այլ հարցեր:
«Բավական մեծ խոչընդոտներ կան նման կարգի հանդիպումն իրականություն դարձնելու համար: Նախ՝ կարծում եմ, Լևոն Տեր- Պետրոսյանը չի համաձայնվի հանդիպելու երկրորդ և երրորդ նախագահների հետ, քանի որ չի տեսնում, որ նրանք մտահոգ են ու պատրաստ են գործնական քայլեր ձեռնարկելու ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ: Եվ հետո Էլ, եթե գործող իշխանությունը պատրաստ չէ հանցագործներին պատժելու, ապա նրանք պատրաստ չեն նաև ընդհանուր հանդիպումների»,- ասել է ՀԱԿ պատգամավորը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ» պարբերականի այսօրվա համարում:









































