Քիմ Քարդաշյանը Instagram-ում տեղադրած մի լուսանկարի պատճառով հայտնվել է թեժ քննարկումների կենտրոնում: Եկրպագուների աչքից չի վրիպել նրա թիկունքում՝ սեղանի վրայի երկու սպիտակ բծերը, որոնք կոկաինի բլրակներ են հիշեցնում:
Քիմը ի պատասխան մեկնաբանել է, որ սեղանի վրա ընդամենը շաքարավազ է թափվել: Շաքարավազի՝ նման համաչափ բլրակներով սեղանին հայտնվելու փաստը անհամոզիչ է եղել օգտատերերի համար:
Մեղադրական մեկնաբանություններից շփոթված Քիմը այնուհետև արդարացել է, որ դա մարմարե սեղան է՝ սպիտակ բծերով, ինչը ևս անհավանական են համարել օգտատերերը:













































