Հայաստանը կմասնակցի Վրաստան-ՆԱՏՕ Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Վրաստանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը՝ փոխանցում է apsny.ge –ն։
Զորավարժություններին կմասնակցեն զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Բուլղարիայից և Ռումինիայից:
Զորավարժությունները, որոնց նպատակն է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամների ու գործընկերների զինվորականների համագործակցության բարելավումը, անցկացվում են ամեն տարի՝ սկսած 2011 թվականից։









































