Իրանը համաձայն է մասնակցել սիրիական հարցով «Ժնև 2» միջազգային համաժողովին, եթե իր դեմ նախապայմաններ չառաջադրվեն: Համապատասխան հայտարարությամբ չորեքշաբթի հանդես է եկել Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ փոխանցում է The Washington Post-ը:
«Մենք պատրաստ ենք ցանկացած բանակցությունների կամ հանդիպումների՝ ներառյալ «Ժնև 2»-ը, եթե չլինեն իրանական մասնակցության որևէ նախապայմաններ»,- ասել է նա:
Ռուհանին նշել է, որ Իրանը կպնդի՝ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո սիրիացիներին պետք է տրվի սեփական ճակատագիրը որոշելու իրավունք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուհանին հայտարարել էր, որ ծրագրում է միջուկային հարցը «վեցյակի» հետ համաձայնեցնել 3-6 ամսում:








































