Սերբիան միջազգային հանրությանը կոչ է անում օգնել՝ հետաքննելու Կոսովոյում «սև տրանսպլանտոլոգիայի» դեպքերը: Այս մասին հայտնել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Նրա խոսքով՝ Սերբիան ինքնուրույն ի վիճակի չէ հետաքննել հանցագործությունները, որոնք կատարվել են 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին:
«Հիշեցնում եմ, որ Եվրոպայի խորհրդի հատուկ զեկուցող, շվեյցարացի սենատոր Դիկ Մարտին ապացույցներ է ներկայացրել, իսկ ԵԽԽՎ-ն հաստատել է, որ Կոսովոյում և Մետոհիայում ներկայիս որոշ ալբանացի առաջնորդներ կազմակերպել են սերբերի առևանգում և սպանություն, որոնց օրգանները վաճառվել են»,- ասել է Նիկոլիչը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ:
Սերբիայի նախագահը ՄԱԿ-ին կոչ է արել միանալ հետաքննությանը՝ բացահայտելու այդ և այլ հանցագործություններ, պատժելու մեղավորներին:








































