Sunday, 05 07 2026
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում

Շաքարի մոնոպոլիան՝ կոնկրետ թվերով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում տարիներ ի վեր խոսվում է շաքարի մենաշնորհի մասին, ու պատկան մարմինները ոչ մի քայլ չեն անում այդ մենաշնորհին վերջ տալու ուղղությամբ: Անշուշտ, միայն այդ ոլորտում չէ, որ կա մենաշնորհ, բայց ամենալայն սպառման, ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը հենց շաքարի ներմուծումն է: Գուցե այս ոլորտն անձեռնմխելի է այն պարզ պատճառով, որ այն տնօրինում է ՀՀ իշխանությունների ամենասիրելի օլիգարխներից մեկը՝ ԱԺ հավերժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Մեր հարցմանն ի պատասխան ՊԵԿ մաքսային հատվածից ստացել ենք պաշտոնական տվյալներ, որոնց ուսումնասիրությունից կարելի է հասկանալ, թե մեր տնտեսության և հատկապես ներկրումների ոլորտում ինչպիսի աղետալի վիճակ է տիրում:

2016 թվականին և 2017-ի առաջին եռամսյակում այլ երկրներից շաքարի կամ շաքարի հումքի ամենամեծ խմբաքանակը, ըստ մեզ տրամադրված պաշտոնական տվյալների, ներմուծել է հենց Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը շաքարի, շաքարի հումքի խոշոր ներմուծող է նաև ԵԱՏՄ անդամ երկրներից: Այսպես. միայն 2016 թվականին ոչ ԵԱՏՄ անդամ, այսինքն՝ երրորդ երկրներից ամենաշատ շաքար կամ շաքարի հումք ներմուծել է «Ալեքս Գրիգը»՝ 57 հազար 910 տոննա: Սրա ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 9 մլրդ 866 միլիոն դրամ: «Ալեքս Գրիգ»-ից բացի, 2016-ին այլ երկրներից Հայաստան շաքար կամ շաքարի հումք է ներմուծել ևս 22 ընկե­րություն: Բայց դրանցից որևէ մեկը ծավալի առումով անգամ հեռավոր մրցակցության մեջ չի կարող մտնել «Ալեքս Գրիգի» հետ, և դրանք ոչ առևտրային նպատակով կատարված ներմուծումներ են:

Ամենաշատ շաքար ներմուծողը, բնականաբար, «Կոկա-կոլա» ընկերությունն է՝ 1400 տոննա, երրորդը «Ջերմուկ գրուպն» է՝ իր «Պեպսի-կոլայով»՝ 450 տոննա, իսկ չորրորդ տեղում «Գրանդ քենդի»-ն է՝ 80 տոննա:

Ակնհայտ է, որ այս ընկերությունների ներմուծած շաքարը կամ շաքարի հումքը չի վաճառվում խանութներում: Սրանք վերամշակող ընկե­րություններ են, որ շաքար ներմուծում են սոսկ իրենց արտադրանքի մեջ օգտագործելու համար, առաջին երկուսը՝ հյութերի արտադրության մեջ, «Գրանդ քենդի»-ն էլ՝ հրուշակեղենի: Վերջին տե­ղերում գտնվող ներմուծողներն էլ շաքար ներմուծել են կիլոգրամներով՝ 20 կգ, 80 կգ, 100 կգ:

Մեզ հատկապես հետաքրքրում է 2017-ի առաջին եռամսյակի պատկերը, երբ նոր կառավարությունն սկսեց հայտարարել, որ մենաշնորհային ներ­մուծումների դեմ հուժկու պայքար է մղում: Բայց այս տարվա առաջին երեք ամիսներին այլ երկրներից շաքարի ներմուծման գծով նույնպես առաջա­տար է «Ալեքս հոլդինգը»՝ 23 հազար 122 տոննա: Սա նույն «Ալեքս Գրիգն» է՝ Ալեքսանյանին պատկանող, պարզա­պես, նրա տիրոջ սովորույթի համաձայն, հերթական անգամ անվանափոխության է ենթարկվել:

Այս երեք ամիսներին շաքար, շաքարի հումք Հայաստան ներկրվել է ավելի քիչ՝  ընդամենը 9 ընկերություն, որոնցից ութը՝ կրկին կիլոգրամներով: Օրինակ՝ «Ալեքս հոլդինգից» հետո երկրորդ խոշոր ներմուծողը, եթե կարելի է դա խոշոր անվանել, «Սիներջի յուրոփ» ՍՊԸ-ն է՝ ընդամենը 380 կգ: Այս ցանկում չորրորդ ներմուծողը «Սովրանո» ՍՊԸ-ն է՝ 240 կգ, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Արման Սահակյանին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում