Հիմա ավելի մոտ ենք Ղարաբաղում լայնածավալ պատերազմի վերսկսմանը, քան 1990-ականների կեսերին, գերտերություններն այժմ զբաղված են այլ խնդիրներով։ Այդ մասին azeri.today–ի հետ զրույցում հայտնել է հետխորհդային տարածաշրջանի հարցերով փորձագետ Փոլ Գոբլը։
Նրա խոսքով՝ եթե հակամարտությունը սկսվի, ՌԴ-ն օգնություն կտրամադրի այն կողմին, որը պարտվում է, ինչից հետո կփորձի նորից սառեցնել հակամարտությունը։
«Թրամփը չի համարում ղարաբաղյան հակամարտությունը այնպիսի զգալի բան, որի վրա պետք է ժամանակ ծախսել»,- ասել է փորձագետը։







































