Սեպտեմբերի 24-ին Մադամ Թյուսոյի թանգարանում կանգնեցրել են 28-ամյա երգչուհի Քեթի Փերիի մոմե արձանը: Հունվարին արձանը ցուցադրվել էր Լաս Վեգասում, սակայն նախօրեին Նյու Յորքում ներկայացվել է բոլորովին այլ արձան, որի առթիվ էլ տոնական արարողություն է տեղի ունեցել:
Մոմե արձանի համար կերպարը վերցվել է առաջին համաշխարհային շրջագայության ժամանակ արված Քեթիի լուսանկարներից մեկից: Երգչուհու գլխին կեղծամ է դրված, իսկ հագին սպիտակ գնդիկներով բոդի է: Երգչուհու զվարճալի կերպարը լրացնում են ոսկեգույն կոշիկները: Արձանի ձեռքին Փերիի նույն դաջվածքն է արված:
Նույն օրը փոփ-աստղի մոմե արձանները հայտնվել են աշխարհի տարբեր քաղաքներում՝ Բանգկոկում, Ամստերդամում և Սիդնեյում: Երգչուհին դեռ չի մեկնաբանել այս իրադարձությունը:







































