Կոտայքի մարզի Արզնի ձորում կայացավ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը բարձրահարկ շինությունում» թեմայով ուսումնավարժանք:
Ցուցադրական վարժանքն իրականացվեց Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» պատվիրակության Հայաստան այցի շրջանակներում:
Ուսումնավարժանքի ընթացքին հրամանատարական դիտակետից հետևում էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ԻԻՀ «Կարմիր մահիկի» «Կարմիր մահիկի» ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիային և պատվիրակության անդամները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:











































