Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 60-ամյա տղամարդու, որը իր կնոջը սպանել է ընթրիքն ուշացնելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Աշոք Քումարը տուն էր վերադարձել հարբած և վիճաբանել կնոջ՝ 55-ամյա Սունաինայի հետ։
«Նա հարբեցողությամբ է զբաղվել ամեն օր։ Շաբաթ օրը նա կրկին տուն է եկել հարբած և սկսել վիճել կնոջ հետ։ Կինը դժգոհել է նրա հարբած վիճակից և ցանկացել խոսել հետը, սակայն տղամարդն ընթրիք է պահանջել»,-պատմում է Գազիաբադ քաղաքի ոստիկաններից մեկը։
Տղամարդը զայրացել է և կրակել կնոջ գլխին։ Բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը։








































