Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շարմազանովն անհեթեթություն է համարում Մամեդյարովի վերջին հայտարարությունները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, թե Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային սկզբունքի հիման վրա, դիվանագիտական նոնսենս է: Նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն առնվազն 5 հրապարակային հայտարարություն են արել, նշելով, որ խնդիրը պետք է լուծվի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա` խաղաղ կարգավորում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Ավելին, վերջերս Եվրախորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատեց ինքնորոշման իրավունքի առկայության անհրաժեշտությունը: Բացի այդ,Արցախի Հանրապետությունը ոչ մի վայրկյան անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, հետևաբար, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն եզրույթն Արցախի նկատմամբ օգտագործելը դիվանագիտական նոնսենս է»,- ընդգծեց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը զավեշտալի որակեց Մամեդյարովի հնչեցրած այն հայտարարությանը, թե իբր Ադրբեջանն ունի հազարամյա դիվանագիտական պատմություն:

«Ադրբեջան» անունով պետական միավորում աշխարհի երեսին առաջացել է 1918 թվականի մայիսի 27-ին: Մամեդյարովը, որքան էլ մեծ ցանկություն ունենա դրանից մի օր առաջ Ադրբեջան անունով պետություն գտնել, նրա ջանքերն ապարդյուն կլինեն:
Եթե Ադրբեջանի համար 99 տարին հազարամյակների պատմություն է, ուրեմն իրենց մոտ մաթեմատիկական հաշվարկները բոլորովին այլ ձևով են իրականացվում»,- նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով` Մամեդյարովը, խոսքում հղում անելով «Ադրբեջանի հազարամյա դիվանագիտական պատմության»-ը, հիշատակում է Աղվանք միջնադարյան պետությունը:

«Կարծում եմ՝ այստեղ Մամեդյարովը աններելի սխալ է անում, որովհետև ոչ ավել, ոչ պակաս ձեռնոց է նետում Իլհամ Ալիևի հայրիկին` Հեյդար Ալիևին, ով, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի թեմային, մշտապես նշել է «մեկ ազգ` երկու պետություն» կարգախոսը: Այսինքն` Հեյդար Ալիևը մշտապես խոսել է, որ ադրբեջանցիները և թուրքերը մեկ ազգ են, իսկ թուրքերը տարածաշրջան ներթափանցել են 11-րդ դարի 40-ական թվականներից ոչ շուտ»,- ասաց Շարմազանովը և հավելեց, որ չի զարմանա, եթե մյուս անգամ Մամեդյարովը հայտարարի, թե իբր Հռոմի կայսրությունը նույնպես ադրբեջանական է:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նաև անհեթեթություն է համարում Մամեդյարովի այն հայտարարությունը, թե Արցախը Ադրբեջանի «պատմական» տարածքն է:

«Ադրբեջանն ընդամենը 99 տարվա պատմություն ունի, իսկ Արցախը պատմական հայկական հող է, որի մասին դեռևս նշել են անտիկ Հունաստանի պատմաբանները: Թող բացեն նրանց աշխատությունները, որտեղ հստակ նշված է, որ մինչև Քուր և Արաքս գետերի հատման կետը Հայաստանի տարածքն է»,- եզրափակեց Շարմազանովը:

Հուլիսի 9-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական դիվանագետների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե իբր Արցախն Ադրբեջանի պատմական տարածքն է, Ադրբեջանըհազարամյակների պատմություն ունի , ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում