«Թյուրըմբռնում է եղել։ Ես հենց նշել եմ, որ Սերժ Սարգսյանը չպետք է լինի վարչապետ»,- մեկնաբանելով խորհրդարանում հնչեցրած իր այն հայտարարությունը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը, իր կարծիքով, պետք է վարչապետի պաշտոնը զբաղեցնի,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը։
«Միտքս այն է, որ ես ասել եմ՝ այդ մարդը թող իր վրա պատասխանատվություն վերցնի, համոզված եմ, որ չի վերցնի։ Իմ կարծիքով՝ կամ պաշտպանության նախարար կգնա, կամ Գենսեկ։ Ես ոչ թե ասել եմ՝ Սերժ Սարգսյանը պետք է լինի, ես ասել եմ՝ պետք է պատասխանատվություն կրի»,- մեկնաբանեց Միքայելյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ եթե Սարգսյանը դառնա վարչապետ. «Վեց ամիս, մեկ տարի չի ձգի»։ «Տնտեսական, արտաքին քաղաքական վիճակից դուրս գալ չենք կարող, իսկ նա դա անում է վարչապետեր փոխելով։ Ես ոչ թե ասում եմ՝ մնա երկիրը կկարգավորվի, այլ թող մնա ու պատասխանատվություն կրի»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։









































