ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 10-ին՝ ժամը 14:31-ին, ահազանգ է ստացվել, որ այրվում է Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու 1 փողոց 1 նրբանցքի տներից մեկի տանիքը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:35-ին:
Այրվել է տան տանիքը՝ ամբողջությամբ (150 քմ):












































