Անդլիայի Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Սուինդոն»-ի դեմ խաղից առաջ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին հեռուստացույց նվիրեցին:
Բայց «արիստոկրատներ»-ի գլխավոր մարզիչն այն նվիրեց պահեստայինների նստարանին գտնվող Անդրե Շյուրլեին: Դրվագը չվրիպեց տեսախցիկների հորիզոնից:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր 0:2 հաշվով՝ «Չելսի»-ի հաղթանակով:










































