Tuesday, 30 06 2026
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան

Սերժ Սարգսյանի քաշած զուգահեռ գիծը

Հայաստանում 2018 թվականի վարչապետական կամ պարզապես իշխանական խնդրի շուրջ հանրային դիտարկումներում և հնարավոր, գուցե պայմանական դիսկուրսում քիչ տեղ է զբաղեցնում Արցախի խնդիրը՝ որպես այս կամ այն սցենարի հանգուցալուծման ազդեցիկ գործոն: Մինչդեռ դա իհարկե տարօրինակ է,  և դրա պատճառը ամենևին սահմանային լարվածության հերթական բռնկումը չէ, որ տեղի էր ունեցել հուլիսի 4-ին, և որն առիթ տվեց կրկին կենտրոնանալու խնդրի վրա, կրկին ներքին ու արտաքին գործընթացները դրա պրիզմայով դիտարկելու:

Բանն այն է, որ անկախ լարվածության բռնկումների հաճախականությունից՝ Արցախի խնդիրը թե՛ հայաստանյան՝ ներառյալ Արցախը, թե՛ համահայկական, թե՛ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական կարևորագույն նշանակության հարց է, գործողության և գլոբալ ազդեցության, այսպես ասած, երկարատև ռեժիմով, որն առնվազն գտնվելու է կիսաթեժ վիճակում: Ըստ այդմ՝ ոչ միայն առիթից առիթ, այլև գործնականում մշտական դիտարկման է արժանի այդ գործընթացի և Հայաստանում իշխանության խնդրի՝ նվազագույնը 2018-ի հանգուցալուծման գործընթացի «հարաբերակցությունը»: Առավել ևս, որ այդ զուգահեռը բավական հստակ ընդգծել է Սերժ Սարգսյանը դեռևս նախընտրական արշավի ընթացքում, երբ խորհրդարանի ընտրության քարոզարշավի հայաստանյան զարգացումներին զուգահեռ Արցախում էր և մարտի 25-ին ելույթ ունեցավ քաղաքականության մեջ իր հետագա տեղի և դերի, այսպես ասած, «հիմնական սկզբունքները» նախանշելու ազդակներով: Իսկ դրանք, ինչպես հիշում են թերևս բոլորը, անվտանգության հետ կապված էին, և Սարգսյանը հայտարարեց, որ երբեք չի պլանավորել վաղվա օրը, բայց միշտ եղել է անվտանգության համար ամենից անհրաժեշտ տեղում: Այսինքն՝ զուգահեռը ոչ միայն կա, այլև նույնիսկ գծվել է Սերժ Սարգսյանի ձեռքով, և հետևաբար 2018-ի խնդրի կարճաժամկետ կամ միջնաժամկետ դիտարկումների ներքին ասպեկտներին, համակարգային, ֆինանսական ասպեկտներին զուգահեռ՝ անհրաժեշտ է անվտանգության ասպեկտների դիտարկումը:

Եվ այդ իմաստով, սահմանային ցանկացած լարում, ցանկացած բռնկում գործնականում ունի ոչ միայն ղարաբաղյան խնդրին և արտաքին, աշխարհաքաղաքական հարցերին առնչվող նշանակություն, այլ նաև ներիշխանական «գործառույթ»՝ համաձայն Սերժ Սարգսյանի նախաապրիլյան «թեզիսների»: Ավելին՝ դաշտը տվյալ պարագայում անկասկած ավելի ընդգրկուն է, քան Հայաստանի ներիշխանական կամ ընդհանրապես ներքին քաղաքական շրջանակը: Ընդգրկուն ոչ միայն տարածական, այլ նաև սուբյեկտային իմաստով:

Մյուս կողմից, այստեղ, իհարկե, բավական մեծ է որոշիչ սուբյեկտների թիվը: Եթե Հայաստանի ներքին կյանքում այդ սուբյեկտները քիչ են, և դրանք հիմնականում տեղավորվում են, ասենք, Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի դղյակի սենյակներից մեկում, ինչպես 2015 թվականի փետրվարին Սարգսյան-Ծառուկյան հաշտեցման երեկոյի ընթացքում, որին ներկա էին նաև Աբրահամյանը, Տաշիրի Սամվել Կարապետյանն ու ՀՅԴ-ն, ապա անվտանգության զուգահեռի պարագայում սուբյետները թե՛ ավելի որակյալ են, թե՛ ավելի ազդեցիկ ու որոշիչ: Միաժամանակ նաև բավական տարբեր են նրանց շահերն ու ռազմավարությունը: Այստեղ են աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ, միջուկային տերություններ, տարածաշրջանային տերություններ, տարածաշրջանային պետություններ և այլն:

Այդ հանգամանքը, իհարկե, հարց է առաջացնում, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ընտրել որևէ սցենարային համաձայնության հանգելու համար, որևէ պլան անցկացնելու համար այդ անհամեմատ առավել բարդ դաշտը՝ որպես ներքին գործընթացին «մրցակից» զուգահեռ: Արդյոք ա՞յն պատճառով, որ, խոշոր հաշվով, այդ դաշտում, առնվազն Հայաստանին առնչվող խնդիրների հարցում չկա ընդունված, փոխհամաձայնեցված կամ հաստատված պլան, և ըստ այդմ՝ առկա ստատուս քվոյի շուրջ միջազգային համաձայնությունը կարող է տարածվել նաև Հայաստանի իշխանության ներսում ստատուս քվոյի պահպանման հարցում մոտեցումների վրա և բերել համաձայնության, եթե Սերժ Սարգսյանին հաջողվի հիմնավորել և կապել մեկը մյուսին: Թե՞ Սերժ Սարգսյանը խնդիրներ ունի ներքին փաստարկիների հարցում և անվտանգության խնդիրը մնացել է նրա փաստարկային վերջին հանգրվանը, ընդ որում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին «քննարկումների» համար: Մյուս կողմից, բացառված չէ, որ գործ ունենք ներքին կոնսենսուսի հետ, այն իմաստով, որ Սերժ Սարգսյանը համաձայնում է թողնել ներքին դաշտը, իսկ դրա դիմաց էլ ստանում է արտաքին՝ անվտանգության դաշտում իր ազդեցությունը պահելու հնարավորություն:

Հնարավոր տարբերակներն անշուշտ կարող են լինել ավելի բազմազան, իսկ գուցե չկա ոչ մի տարբերակ, սակայն այն, որ կա երկու զուգահեռ, և Սերժ Սարգսյանն ինքն է բավական հստակ ու միարժեք քաշել այն, ակնառու է: Ո՞ր զուգահեռն է 2018-ի ապրիլին վերածվելու նոր իշխանության ուղղահայացի հիմքի, թե՞ Հայաստանն անցնում է կառավարման զուգահեռ մոդելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում