Մինսկում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը 26-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստում այսօր Ուկրաինայի պատվիրակության առաջարկով ընդունել է հակառուսական, «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային աբողջականության վերականգնման» մասին բանաձև։ Բանաձևն ընդունվել է 91 կողմ, 15 դեմ ձայներով: Այս փաստաթղթով դատապարտվում են Ղրիմի բռնակցումը և Ռուսաստանի հիբրիդային հարձակումները Ուկրաինայի արևելքում: Այս մասին հայտնում է DW-ն:
Փաստաթղթում կոչ է արվում Ռուսաստանին դուրս բերել ռուսական ուժերն արևելյան Ուկրաինայից, թույլ տալ ԵԱՀԿ առաքելության դիտորդների գործունեությունը, ազատ արձակել Ռուսաստանում ապօրինաբար ձերբակալված ուկրաինացիներին։









































