Դերասանուհի Ջուլիանա Մուրը դարձել է Triumph ներքնազգեստի ապրանքանիշի առաջին հավաքածուի դեմքը: Այս մասին հայտնում է segodnya.ua-ն:
56-ամյա դերասանուհին մասնակցել է Florale հավաքածուի գովազդին:
Լուսանկարների հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Ռանկինն է:
Ապրանքանիշի ինսթագրամյան էջում հրապարակվել է գովազդի առաջին լուսանկարը, որում Մուրը հանդերձարանում է նոր հավաքածուի կրծկալով:









































