Monday, 06 07 2026
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում

«Նախարարները, ԳՇ պետերը կարող են փոխվել, բայց բանակի խնդիրները կշարունակեն մնալ նույնը»

«Նախարարները կարող են փոխվել, Գլխավոր շտաբի պետերը կարող են փոխվել, բայց բանակի վիճակը, խնդիրները նույնն են մնում: Իսկ դրա պատճառը համակարգային կոռուպցիան է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ արձագանքելով պաշտպանության նախարարի երեկվա ասուլիսին՝ մասնավորապես նրա նկարագրած առաջընթացներին ու ոլորտում առկա խնդիրներին ուղղված աշխատանքներին:

Իրավապաշտպանի խոսքերով՝ ամենաթարմ օրինակը օրեր առաջ բանակում տեղի ունեցած հերթական պատահարն էր, զինվորական մեքենայի կողաշրջումը, որից 8 զինծառայող էր վիրավորվել։ Դրանից առաջ մի քանի նման դեպքեր են եղել, որոնք ավարտվել են նաև մարդկային զոհերով: Բայց մինչ օրս հասարակությունը որևէ հրապարակային տեղեկատվություն չի ստացել, թե ինչի արդյունք էին այդ վթարները: Իսկ քանի դեռ նման հարցերում չկա հրապարակայնություն, արդեն ի շարք հարցեր են առաջ գալիս: «Եթե տեխնիկայի շահագործման արդյունքում մահ է արձանագրվել, ապա ՊՆ-ն պետք է հրապարակային տեղեկատվություն տրամադրի, թե ինչի հետևանքով է այն առաջացել: Մահերի դեպքում այն արդեն չի կարող փակ տեղեկատվություն լինել: Դա գաղտնի չի կարող լինել: Իսկ մեր տվյալները ցույց են տալիս, որ ՊՆ ենթակայությամբ տեխնիկայի վթարների, ոչ ճիշտ շահագործման հետևանքով զոհերը և վնասումները պարբերական բնույթ ունեն, իսկ դրանց վերաբերյալ քննությունը ծածուկ է ընթանում»,- ասաց Սաքունցը:

Նրա խոսքերով՝ բանակում ՊՆ տեխնիկայի շահագործմամբ վթարների հաճախակի պարբերականությունը պայմանավորված է կոռուպցիոն ռիսկերով: «Այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, միանշանակ: Անհրաժեշտ թվով և որակի միջոցներ չեն ապահովվում, իսկ եթե ապահովվում են, ապա այն որակյալ չի լինում, կամ ընթացքուն ոչ նպատակային օգտագործման արդյունում դառնում են անօրակ»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ կարևոր է նաև համապատասխան ծառայությունների, անձնակազմի պատրաստվածության հարցը: Կան զինծառայողներ, որոնց չի կարելի վստահել ՊՆ տեխնիկայի շահագործումը։

Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ռուբեմ Մարտիրոսյանի խոսքերով՝ որքան էլ պաշտպանության նախարարը փորձի ցույց տալ, թե բանակում խնդիրները կարգավորվում են, լուծում են ստանում, բանակում խաղաղ պայմաններում սպանությունների վերաբերյալ քրեական գործերը բոլորովին այլ պատկեր են բացում բանակում: «Ասեմ՝ որ ես խորապես հիասթափված եմ նոր նախարարինց, նա ոչնչով չի տարբերվում իր նախորդից: Բանակն ամբողջությամբ դուրս է մնացել հսկողությունից: Նախարարը բանակի խնդիրները թողած զբաղված է քաղաքականությամբ: Դա ամբողջությամբ անընդունելի է: Այս նախարարը իր նախորդի պես չի կարող դեմ դուրս գալ դատաիրավական կոռումպացված համակարգին, որպեսզի գոնե մի քանի սպանության դեպք բացահայտվի և համակարգի նկատմամբ վստահությունը մի քիչ վերականգնվի»,- ասաց Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է բանակի տեխնիկայի վիճակին, ապա իրավապաշտպանի խոսքերով՝ մի քանի պատճառներ կարող են լինել, բայց առաջնահերթ այդ պատճառները պետք է վերհանեն գործի քննությունը: Իսկ եթե պատշաճ քննություն չի իրականացվում, ապա այդտեղ մութ բան կա՝ կոռուպցիա կա: «Պատճառները տարբեր են՝ անվարժ վարորդ, հարբած վարորդ, անսարք մեքենաներ, իսկ ավտոմասերը կարող են վաճառվել իմ նշած կոռուպցիոն շղթայով: Բանակում արատավոր երևույթները շատ են: Դրա համար ոչ թե պետք է ասուլիս անել և ասել՝ այս-այն խնդիրները կա, այլ սկսել այդ խնդիրները լուծել: Առայժմ որևէ նման նախադրյալ չկա»,- ասաց Մարտիրոսյանը:

Նշենք, որ հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ բանակի տրանսպորտային միջոցների մասնակցությամբ ճանապարհային բոլոր պատահարները մանրակրկիտ հետաքննվում են: Անդրադառնալով վերջին դեպքին, նախարարը նշել էր, որ ավտոբուսում 18 ուղևոր է եղել: Մեքենան սարքին է եղել: Նա նաև հավելեց, որ այս տարի մեծ աշխատանք է տարվել բանակի տրանսպորտի արդիականացման ուղղությամբ: «Կարծում եմ՝ վերջին տասնամյակում այդքան տրանսպորտային միջոց ձեռք չի բերվել»,- նշել էր նախարարը՝ հավելելով, որ առաջին հերթին նոր տրանսպորտային միջոցներ են ուղարկվում սահմանամերձ զորամասեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում