Երեք իտալացիներ և երկու անգլիացիներ են մեղադրվել Air France-ի օդանավով Փարիզի «Շառլ-դել-Գոլ» օդանավակայան մեկ տոննա կոկաին փոխադրելու գործով: Օդանավը սեպտեմբերի 11-ին չվերթ էր իրականացրել Կարակասից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Եվս 10 մարդ, այդ թվում՝ մի քանի սահմանապահներ, ձերբակալվել են Վենեսուելայում:
Ինչպես նշել են ֆրանսիական ոստիկանությունում, թմրանյութերը տեղավորված են եղել 30 ճամպրուկներում, որոնք Փարիզի օդանավակայանում են մնացել 9 օր, քանի դեռ դրանց հետևից չեն գնացել:
Դա կոկաինի ամենամեծ խմբաքանակն է, որը երբևէ առգրավվել է Ֆրանսիայում: Մեկ տոննա կոկաինի արժեքը սև շուկայում գնահատվում է 270 մլն դոլար:







































