Ռուսական հատուկծառայություններն ակտիվացրել են ԱՄՆ-ում հետախուզական տվյալների հավաքումը նախագահական ընտրություններից հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության նախկին և գործող պաշտոնյաներին։
Պաշտոնյաները հեռուստաալիքին պատմել են, որ Ռուսաստանն իրեն ոգևորված է զգում ինչպես նախկին նախագահ Բարաք Օբամայի, այնպես էլ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմերի կողմից պատշաճ պատասխանի բացակայության պատճառով։
Աղբյուրների խոսքով՝ ներկայում ԱՄՆ-ում հաշվվում է մոտ 150 ռուս հետախույզ։
Բացի այդ, անանուն պաշտոնյաները պատմել են, որ Ռուսաստանն իբրև թե մեծացնում է լրտեսների թիվն այն բանից հետո, երբ դեկտեմբերին ԱՄՆ-ն արտաքսել էր 35 ռուս դիվանագետի։









































